«Հայֆիլմ» կինոստուդիան կվերադարձվի պետությանը

«Հայֆիլմ» կինոստուդիան կվերադարձվի պետությանը: Այս մասին օգոստոսի 31-ին Հայաստանի կառավարության նիստում հայտարարել է Կառավարությանն առընթեր Պետական ունեցվածքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Որոշումը կայացվել է 2015 թվականի մարտին կինոստուդիայի տնօրինության հայտարարությունից հետո: Կինոստուդիան, որի հետ են կապված Խորհրդային Հայաստանում նկարահանված սիրելի ֆիլմերը, 2005-ին մասնավորեցվել էր եւ վաճառվել «Արմենիա Ստուդիոս» ընկերությանը:

Կառավարության պարզաբանող գրության մեջ նշվում է, որ թատերական դեկորների եւ ռեկվիզիտի մի մասը լրջորեն վնասված է, մյուս մասն էլ ընդհանրապես բացակայում է:

Կառավարությունը պատրաստվում է ոչ հեռավոր ապագայում սահմանել կինոստուդիայի կառավարման եղանակը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Հայֆիլմ» կինոստուդիան կվերադարձվի պետությանը”

Leave a Reply

Your email address will not be published.