«Հայֆիլմ» կինոստուդիան կգործի այլ օրինաչափությամբ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ամփոփել է 2016-ը և անդրադարձել գալիք տարվա աշխատանքներին:

Նախարարը հայտնել է, որ կինոյի ոլորտում սպասվում է կառավարման մոդելի փոփոխություն:

Պետք է ստեղծել կինոարտադրող ընկերությունների տնօրենների խորհուրդ, որի ղեկավարը    կզբաղվի  ֆինանսատնտեսական հարցերով: Կինոարտադրող ընկերությունների տնօրենները ռոտացիոն սկզբունքով կլինեն ղեկավարներ, որոնք էլ կհամակարգեն ամբողջ ոլորտը: Ուզում ենք արտասահմանյան կինոարտադրողներին նույնպես ներգրավել, ովքեր արտոնյալ կարգավիճակ կունենան` ազատվելով 20 տոկոս հարկից,- նշել է Ամիրյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում  Հայաստանի ազգային կինոկենտրոնին, Ամիրյանը նշել է, որ այն կլուծարվի:

Նախարարը նաև նշել է, որ  «Հայֆիլմը» մասնավորեցման գործընթացում է, և կինոստուդիայի գործարկման  համար  ներդրումային ծրագիր են կազմում:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...