Հայրիկի և երեխաների համատեղ աշխատանքը

Հաճելի է, երբ հայրիկը սիրում է ժամանակ անցկացնել երեխաների հետ, և շատ ավելի հաճելի է, երբ նա կիսում է երեխաների նախասիրությունները: Այդպիսի մի հայրիկ էլ ստեղծել է իր երեխաների հետ համատեղ նկարած պատկերների մի շարք: Առաջին նկարը ստեղծվել է պարզապես անգործությունից: Հայրիկը վերցրել է իր 4-ամյա աղջկա նկարներից մեկը և սկսել է գունազարդել այն գունավոր մատիտներով: Արդյունքը հաճելիորեն զարմացրել է: Մի նկարում համատեղված մանկական ձեռքով պատկերած նկարն ու ակնհայտ հասուն մարդու պատկերացրած և ճիշտ ընտրած երանգավորումը դուր են եկել թե երեխաներն, թե հայրիկին: Այդ ստացված փորձից հետո տղամարդը սկսեց լուսանկարել իր աղջկա նկարները մինչ դրանց գունավորելը և գունավորելուց հետո` տարբերությունն ակնհայտ փոխանցելու համար: Շուտով այդ գործին միացավ նաև տղամարդու 6-ամյա որդին: Եվ այսպես, ներկայացնում ենք Ձեզ ընտանեկան մանկական նկարներից մասնագիտական նկարազարդումներ դարձած շարքը:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի


Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայրիկի և երեխաների համատեղ աշխատանքը”

Leave a Reply

Your email address will not be published.