Հայտնի հայ լուսանկարիչը թուրքական համալսարանի «պատվո դոկտորի» կոչում է ստացել

«Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված ստամբուլահայ Արա Գյուլերը Բողազիչի համալսարանի կողմից արժանացել է «պատվո դոկտորի» կոչման։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Բողազիչի համալսարանի Ալբերտ Լոնգ սրահում ռեկտոր Գյուլայ Բարբարոսօղլուի կողմից «պատվո դոկտորի» կոչման հավաստագիրն անձամբ հանձնվել է Արա Գյուլերին։

Ռեկտորն իր խոսքում նշել է, թե Թուրքիայի պատմությունն ու առօրյան Արա Գյուլերի միջոցով ներկայացվել է աշխարհին, որի համար էլ մեծ լուսանկարիչն արժանացել է իրենց համալսարանի «պատվավոր դոկտոր» կոչմանը։

Նշենք, որ Արա Գյուլերը, ում նաև անվանում են «Ստամբուլի աչք»,  ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։

Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ և տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։

Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի,  Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի և այլոց հետ:

Տարածել`
Share

You may also like...