Հայտնի է Տիգրան Համասյանի նոր ալբոմի թողարկման ժամկետը

Ամերիկյան «Nonesuch Records» ստուդիան հայտարարել է դաշնակահար Տիգրան Համասյանի «Mockroot» անվանումով նոր ալբոմի թողարկման ժամկետը. սկավառակը լույս կտեսնի 2015թ. հունվարի 27-ին: Այս մասին տեղեկանում ենք «Nonesuch Records»-ի պաշտոնական կայքից:

«Mockroot» ալբոմում ներառվելու են Համասյանի ստեղնաշարային գործիքների կատարումները, վոկալ և հնչյունային էֆեկտներ: Նաև նվագում են Սեմ Մինեյը՝ էլեկտրական բաս-կիթառ և Արթուր Հնաթեքը՝ թմբուկ և էլեկտրոնային գործիքներ: Ալբոմում ընդգրկվելու են Համասյանի գրած երեք նոր ստեղծագործություններ, ինչպես նաև ավանդական հայկական «Կարս 1» և «Կարս 2. դարերի վերքեր» երգերի՝ դաշնակահարի գործիքավորումները: Ներկայում Համասյանն իր տրիոյի հետ համերգներով շրջագայում է Եվրոպայում:

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ամերիկյան «Nonesuch Records» ստուդիան 2015 թվականի սկզբին թողարկելու է ջազային դաշնակահար Տիգրան Համասյանի «Mockroot» անվանումով ալբոմը:

Թեև ծնունդով Գյումրիին Տիգրան Համասյանը կրթություն է ստացել որպես դասական և ջազային երաժիշտ, նրա երաժշտության մեջ ազդեցության լայն սպեկտր է զգացվում, այդ թվում՝ հայկական ժողովրդական երաժշտության, ռոքի, բիթբոքսի, պոեզիայի և այլն:

Վերջին տասնամյակում նա չորս ալբոմ է թողարկել, որոնք ճանաչվել են քննադատների կողմից: Մշտապես շրջագայելով՝ նա բազմաթիվ երկրպագուների է նվաճել, ինչպես նաև արժանացել այնպիսի վարպետների գովասանքին, ինչպիսիք են Չիկ Կորեան, Հերբի Հենքոքը և Բրեդ Մելդաուն:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայտնի է Տիգրան Համասյանի նոր ալբոմի թողարկման ժամկետը”

Leave a Reply

Your email address will not be published.