Հայտնի է Ջորջ Մայքլի մահվան պատճառը

արդեն հայտնի է  հայտնի երգիչ Ջորջ Մայքլը մահվան պատճառը: Երգիչը մահացել է սրտի անբավարարությունից, ինչի մասին տեղեկացնում է երգչի մենեջեր Մայքլ Լիփմանը: Նրա խոսքով՝ դեպքի  վայր ժամանած ոստիկանները հայտնել են, որ երգչի մահվան առնչությամբ կասկածելի հանգամանքներ չկան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երգիչը մահացել է 53 տարեկանում՝  Օքսֆորդշիրում գտնվող իր տանը՝ անկողնում պառկած:

Ջորջ Մայքլը ծագումով հույն էր և իր ժամանակի ամենահաջողակ փոփ երգիչներից մեկը: Նա իր երաժշտական կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:

1987 և 1988թթ. բրիտանացի երգիչն արժանացել է 2 «Գրեմմի» մրցանակի:

Տարածել`
Share

You may also like...