Հայտնի է դարձել 2015 թվականի Բուքերյան մրցանակակիրը

Ճամայկացի գրող Մարլոն Ջեյմսը Բուքերյան մրցանակի է արժանացել «Յոթ սպանությունների կարճ պատմության» համար՝ պատմություն Բոբ Մառլիի դեմ մահափորձի և Նյու Յորքի և հենց Ճամայկայի կյանքում հաջորդած փոփոխությունների մասին, գրում է korrespondent.net-ը։
Ժյուրիի նախագահ Մայքլ Վուդը 686 էջանոց «Կարճ պատմությունն» անվանել է հանճարեղ գիրք։
«Մենք ոչ մի կասկած չունեինք հաղթողի վերաբերյալ, որոշումը միաձայն էր, մենք անգամ չէինք սպասում նման բան»,- ասել է նա։
Գրքի էկրանավորման իրավունքն արդեն գնել է ամերիկյան HBO ալիքը, սակայն հեռուստաէկրան դուրս գալու ամսաթիվը դեռ չի նշվել։
Պատմությունը սկսվում է 1976 թվականից, երբ տեղի է ունեցել Բոբ Մառլիի դեմ մահափորձը, պատմվում է 1970-ականներին Քինգսթոնում կյանքի և փողոցային բռնությունների մասին և հասնում է մինչև 1990-ականների Նյու Յորք։ Գրքում կա ավելի քան 70 կերպար։
Բուքերյան մրցանակը, որը հիմնվել է 1968 թվականին, հանձնվում է անգլերենով լավագույն արձակ ստեղծագործության համար։
- Previous Ջոնի Դեփը ասել է, որ չի ուզում «Օսկար» ստանալ և բացատրել` ինչու
- Next Պենելոպա Կրուզն իր առաջին ռեժիսորական ֆիլմը կնկարահանի մանկական լեյկեմիայի մասին