Հայտնի են 1988թ. ավերիչ երկրաշարժի մասին Սարիկ Անդրեասյանի ֆիլմի դերակատարները

Ընտրվել են 1988 թվականի ավերիչ երկրաշարժի մասին պատմող «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի գլխավոր դերակատարները։ Նկարահանումներին կմասնակցեն Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը և Սաբինա Ախմեդովան։

Ֆիլմի ռեժիսորը կլինի «Մայրիկներ», «Կողոպուտ ամերիկյան ձևով» և «Մաֆիա» ֆիլմերի հեղինակ Սարիկ Անդրեասյանը, գրում է thr.ru-ն։

Ֆիլմը կպատմի սարսափելի երկրաշարժի մասին, որը տեղի է ունեցել Հայաստանում 1988-ին։ Աղբյուրը հիշեցնում է, որ այդ աղետի հետևանքով փլուզվել են բազմաթիվ բնակավայրեր, մահացել է 25.000 մարդ, 19.000-ը դարձել են հաշմանդամ, ավելի քան կես մլն մարդ կորցրել է տանիքը։

Սյուժեի կենտրոնում կլինեն 2 հերոսներ՝ ճարտարապետ Անդրեյ Բերեժնին և երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանը։ Նրանք առաջին անգամ չէ, որ հանդիպում են. տարիներ առաջ Բերեժնիի մեղքով ավտովթարի հետևանքով մահացել են Մելքոնյանի ծնողները։ Անդրեյը դատապարտվել է, իսկ Ռոբերտին որդեգրել են հարազատները։ Սակայն տարիներ անց, ճակատագրի հեգնանքով, հերոսները հայտնվում են նույն փրկարարական ջոկատում։ Իհարկե, ճանաչում են միմյանց ոչ միանգամից։

Հաղորդվում է, որ շուտով կհայտարարվի ֆիլմի հայ դերասանների ընտրության մասին։ Նկարահանումները պետք է սկսվեն հոկտեմբերին Մոսկվայում, իսկ կշարունակվեն Գյումրի քաղաքում։

12011117_1505431559773374_2502100254377341922_n

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայտնի են 1988թ. ավերիչ երկրաշարժի մասին Սարիկ Անդրեասյանի ֆիլմի դերակատարները”

Leave a Reply

Your email address will not be published.