Հայտնի են Լեզվաբանության և տրամաբանության հայկական օլիմպիադայի մրցանակաբաշխության հաղթողները

Dasaran կրթական կենտրոնում երեկ` մայիսի 10-ին, տեղի ունեցավ   Լեզվաբանության և տրամաբանության հայկական առաջին օլիմպիադայի մրցանակաբաշխությունը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, ով ներկաներին պատմեց հարթակի անցած ճանապարհի, կրթության տեսլականի մասին ու ևս մեկ անգամ շեշտեց կրթության որակը բարելավելուն ուղղված զանազան նախաձեռնությունների կարևորությունը:

Մրցանակաբաշխության արարորղությունը վարեց Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Արտյոմ Պետրոսյանը: Նա հավաքվածներին ներկայացրեց Օլիմպիական շարժման պատմությունը, հայկական փուլի կազմակերպման հետ կապված նրբությունները: Այնուհետ հանձնվեցին անհատական մրցանակներն, ինչպես նաև կրթական հաստատությունների համար նախատեսված պարգևները:

Օլիմպիադային ակտիվ մասնակցության համար հատուկ պարգևների արժանացան Երևանի Գ.Էմինի անվան թիվ 182 դպրոցը, Գյումրու “Ֆոտոն” վարժարանը, Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցը և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը: Անհատական հաշվարկում Լեզվաբանության և տրամաբանության հայկական օլիմպիադայի հաղթող ճանաչվեց Բարսեղ Աթանյանը Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցից (67 միավոր): Եվս ութ աշակերտ՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Հրազդանից, Վեդիից ու Մասիսից, արժանացան երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների, ինչպես նաև Կազմկոմիտեի և Dasaran կրթական ծրագրի կողմից սահմանված հատուկ մրցանակների լավագույն լուծումների համար:

Լեզվաբանության և տրամաբանության հայկական օլիմպիադան (www.amlo.am) Հայաստանում անցկացվել է առաջին անգամ: Այն ստացել է Լեզվաբանության միջազգային օլիմպիադայի (www.ioling.org) լիիրավ անդամակցության իրավունք: Հայաստանյան փուլը նախաձեռնել են օլիմպիադայի կազմկոմիտեն (նախագահ՝ Արտյոմ Պետրոսյան) և Երևանի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետը՝ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, Dasaran.am կայքի տեղեկատվական օգնությամբ:

 

Մանրամասները կարող եք կարդալ այստեղ:

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...