Հայտնաբերվել է 87 տարի շարունակ կորսված համարվող Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմը

87 տարի շարունակ կորսված համարվող Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմը գտել են Կինոյի բրիտանական ինստիտուտում, գրում է Daily Mail-ը։

«Զանգակներով Սանին» մուլտիպլիկացիոն ֆիլմը ստեղծվել էր 1928թ.։ Մուլտֆիլմի տեւողությունը 6 րոպե է։ Գլխավոր հերոսը Օսվալդ ճագարն է, որը համարվում է Միքի Մաուսի նախորդը։ Դա առաջին մուլտիպլիկացիոն հերոսն էր, որին նկարել էր ինքը՝  Ուոլթ Դիսնեյը, փոխանցում է Gazeta-ն։

Ավելի վաղ համարվում էր, որ մուլտֆիլմի բոլոր կրկնօրինակները կորցվել են։ Հետազոտողներից մեկը այդ ֆիլմի ժապավենները հայտնաբերել էր արխիվի դարակներից մեկի վրա։ Ստուդիայի աշխատակիցների խոսքով՝ ֆիլմը կվերականգնվի եւ լայն զանգվածներին կներկայացվի 2015թ. դեկտեմբերի 2-ին։

Տարածել`
Share

You may also like...