Հայտնաբերվել է երիտասարդ Չարլզ Դարվինի միակ նկարը

Գիտնականները հաստատել են, որ  Արքայական նավատորմի HMS Beagle նավի նկարչի ձեռքին պատկանող նկարում, որում պատկերված է նավի անձնակազմը, առկա է նաև Չարլզ Դարվինի կերպարը:

Ինչպես գրում է The Telegraph-ը` նկարի իրական նպատակն էր զվարճացնել գիտարշավի մեկնած նավի անձնակազմին: 1892-ին HMS Beagle-ի ուղևորության ժամանակ Դարվինը նմուշներ էր հավաքում, որոնց հիման վրա ստեղծեց էվոլյուցիայի տեսությունը` փոխելով աշխարհը:

Գիտնականները հայտարարել են, որ մինչ այժմ մասնավոր հավաքածուի մաս կազմող նկարը միակ իրական պատկերն է, որում պատկերված է երիտասարդ Դարվինը (կենտրոնում` գլանաձև գլխարկով):

Նկարը մտադիր են վաճառել Sotheby’s-ի աճուրդով, որը կկայանա դեկտեմբերի 15-ին: Այն գնահատվում է 70 000-100 000 եվրո:

Տարածել`
Share

You may also like...