Հայկական հին դամբարանների կողքին հայտնաբերվել են նոր շինություններ

news.am-ը գրումէ՝

Հայաստանում պեղումների ընթացքում առաջին անգամ Քրիստոսի ծննդից առաջ երրորդ հազարամյակի առաջին կեսի դամբարանների կողքին նաեւ ենթադրաբար ծիսական կառույցներ են հայտնաբերվել:  Այդ մասին սեպտեմբերի 15-ի մամուլի ասուլիսին հայտնել են ԳԱԱ-ի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Նրա խոսքով, Գեղարոտ վայրում պեղումների ընթացքում դամբարանների հետ նաեւ կիսաշրջանաձեւ շինություններ են հայտնաբերվել, որոնց գործառույթները դեռեւս պետք է որոշվեն: Քանի որ դրանք դամբարանների կողքին են գտնվում, կարելի է ենթադրել, որ ծիսական նշանակություն են ունեցել:

Պավել Ավետիսյանը պարզաբանել է, որ բրոնզե դարի դամբարաններ են հայտնաբերում նաեւ Վրաստանի տարածքում, եւ Հյուսիսային Կովկասում, եւ Իրանի ու Թուրքիայի տարածքում, սակայն առաջին անգամ  գերեզմանների կողքին շինություններ են հայտնաբերվել եւ դա լուրջ ֆենոմեն է, որը դեռեւս պետք է ուսումնասիրվի:

Ինստիտուտի տնօրենը հայտնել է, որ 2016 թվականին դաշտային աշխատանքները սկսվել են հունիսին, իսկ որոշ վայրերում դրանք դեռեւս շարունակվում են. արշավախմբերն աշխատում են Հայաստանի ամբողջ տարածքում:

Մասնավորապես,  աշխատանքների մեծ ծավալ է իրականացվել Սոլակ-1 վայրում` Վանի թագավորության ժամանակաշրջանի ամրոցում: Այստեղ պեղվել են ամրոցի ավերակները, եւ դրա հատակագիծը ճշգրտությամբ կրկնում է ուրարտական այլ ամրոցների, մասնավորապես` Թեյշեբաինիի հատակագիծը: Սակայն ուրարտական շինանյութերի փոխարեն, այստեղ տեղական շինանյութ է օգտագործվել եւ դա բավականին հետաքրքիր բացահայտում է հնագետների համար:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed