Հայտնաբերել է 16-րդ դարի Աստվածաշունչ, որում հիշատակված է Մեծ Հայքի քարտեզը

ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի Lewis&Clark քոլեջի ուսանող Սեմ Բուսսանը իր հետաքրքրասիության արդյունքում գրադարանի նկուղում հայտնաբերել է 1599թ.-ի հրատարակության Աստվածաշունչ՝ Եղիսաբեթ 1-ի և Շեքսպիրի Աստվածաշունչը, որում հիշատակված է Մեծ Հայքի մասին: Աղբյուրը նշում է Մեծ Հայաստան (The Great Armenia): Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր CBS հեռուստաընկերության կայքը:

Մասնագետները նշում են, որ Աստվածաշնչի բացառիկ հրատարակության մեջ հիմնական գրառումները ներկայացված են փայտի վրա արված բարդ պատկերազարդումների միջոցով:

Աստվածաշնչի մեջ «Եդեմական այգու իրավիճակը» բաժնում փայտե տախտակի վրա պատկերված են Մերձավոր Արևելքի և Մեծ Հայքի, Բաբելոնի և Պարսից ծոցի քարտեզները:

Գրքում կա նաև գրառում, ըստ որի հայտնի է դառնում, որ այն տպագրվել է Լոնդոնում Անգլիայի թագուհու հրատարակիչ Քրիստոֆեր Բերքերի կողմից:

 

Նյութի աղբյուրը՝  panorama.am

Տարածել`
Share

You may also like...