Հայտարարվել է «ապագայի քաղաք» նոր խոշոր նախագծի մեկնարկը

1in.am-ը գրում է՝

Դուբայի իշխանությունները հայտարարել են «ապագայի քաղաք» նոր խոշոր նախագծի գործարկման մասին, որի արժեքը գնահատվել է ավելի քան 10 միլիարդ դոլար, հայտնում է The National պարբերականը:

4 քառակուսի կմ մակերեսով նախագիծը ներառում է բնակելի կառույցներ 35 հազար մարդու համար, ինչպես նաև 7,2 հազար հյուրանոցային համարներ: Dubai Holding նախագծի հեղինակի հայտարարությամբ՝ նա «կստեղծի քաղաքային պլանավորման նոր միջազգային ստանդարտներ»:

«Ապագայի քաղաքի» մակերեսի կեսից ավելին կտրամադրվի պարկերին և այլ հասարակական վայրերին: Ստեղծողների խոսքով՝ նախագծի նպատակն է ոչ միայն կյանքի որակի բարձրացումը, այլև «ապագա սերունդների ձևավորումը»:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed