Հայուհիները՝ մեկ դար առաջ

Մեկ դար առաջ ԱՄՆ-ում սկիզբ դրվեց մինչ այդ երկրում նախադեպը չունեցող համազգային լայնամասշտաբ մարդասիրական օգնության հանգանակությանը, որի նպատակն էր օգնել Օսմանյան Թուրքիայում 1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական կառավարության կողմից ցեղասպանության ենթարկված խաղաղ հայ ազգաբնակչությանը:

Ամերիկացիների կողմից հանգանակված միլիոնավոր գումարների արդյունքում հնարավոր եղավ մեծածավալ օգնություն ցուցաբերել և փրկել ցեղասպանությունից մազապուրծ և աշխարհով մեկ սփռված հարյուր հազարավոր հայ փախստականների, ինչպես նաև հիմնել որբանոցների մի ամբողջ ցանց՝ տասնյակ հազարավոր որբացած հայ երեխաների համար:
1918 թվականի լուսանկարում՝ Նյու Յորքում այդ հանգանակություններին մասնակցող հայ օրիորդներն են: Նրանց պարզած պաստառի վրա գրված է հետևյալը. «Մենք սգում ենք մեր մեկ միլիոն զոհերի համար:
Դուք կարող եք օգնել մեկ ու կես միլիոն փրկվածներին»:

Фото Ruben Shukhyan.

Աղբյուրը` Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed