Հայոց ցեղասպանությունը հերքող գրքի շնորհանդեսը չի կայացել

Մոսկվայում չեղարկվել է ամերիկացի պատմաբան Էդվարդ Ջ. Էրիկսոնի՝ Հայոց ցեղասպանության եղելությունը հերքող «Թուրքեր և հայեր. ապստամբների հետ պայքարի ուսումնասիրություն» գրքի շնորհանդեսը, որը պետք է կայանար մայիսի 31-ին՝ «Գրքի տանը», գրում է rusarminfo.ru կայքը։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ գրքի շնորհանդեսը չեղարկվել է «Ռուսաստանում հայ համայնքի ճնշման ներքո»:

Մինչդեռ «Գրքի տուն»-ը հրաժարվել է հրապարակել միջոցառման չեղարկման պատճառները: Գրքի շնորհանդեսի անոնսը հեռացվել է հաստատության կայքից:

Աղբյուրը մանրամասնում է, որ Էրիկսոնը գրքում պատմում է 19 դարի վերջին-20-րդ դարի սկզբին թուրքական իշխանությունների և հայ ապստամբների դիմակայության մասին:

 

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed