Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին «Աղետ» համերգաշարը կներկայացվի Հայաստանում

 

Դեռևս 2015 թ. նոյեմբերին Բեռլինում մեկնարկեց Դրեզդեն Սինֆոնիկերի կողմից կազմակերպված  Հայոց Ցեղասպանության  100-ամյա տարելիցին «Աղետ» համերգաշարը, որն առաջին իսկ ծրագրից հետո  հայտնվեց Գերմանական ունկնդրի ուշադրության կենտրոնում (ծրագրում` Գեդիզլիօղլու, Օհրին , Շարաֆյան):

Համերգներին մասնակցում էին նաև Հայաստանից, Սերբիայից և Թուրքիայից ժամանած երաժիշտներ` համալրելով նվագախմբի կազմը:  Հայտարարվեց, որ համերգաշարը կանցկացվի նաև Բելգրադում, Հայաստանում և Թուրքիայում սույն թվականի նոյեմբեր ամսին:

Այս տարի՝ նոյեմբերի 10-ին ,  Դրեզդեն Սինֆոնիկերի «Աղետ» ծրագիրը  կներկայացվի նաև  Ա.Խաչատրյան մեծ դահլիճում, որին կմասանկցի   Հայաստանի Ազգային Կամերային Նվագախումբը, ինչպես նաև՝ Հայաստանի Ֆիլհարմոնիկ և Երիտասարդական նվագախմբերը:

 

 

 

Տարածել`
Share

You may also like...