Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորին Համբուրգի փառատոնի շրջանակներում մրցանակ է շնորհվել

Ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը, որի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմը ներկայացվելու է Վենետիկի կինոփառատոնին, Համբուրգի կինոփառատոնի շրջանակներում մրցանակի է արժանացել, տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը:

Փառատոնի տնօրեն Ալբերտ Վիդերշպիլը նշել է, որ Աքընը թե՛ Թուրքիայում, թե՛ Գերմանիայում բնակվող ռեժիսորների մի սերնդի համար օրինակ է հանդիսանում:

Նա հիշեցրել է, որ համբուրգցի ռեժիսորի ֆիլմերի մեծ մասը հենց Համբուրգ քաղաքում են նկարահանվում: «Այդկերպ՝ Աքընը նպաստում է, որ մեր քաղաքը, մեր ֆիլմերը տեղ գտնեն համաշխարհային քարտեզին»,-ասել է Վիդերշպիլը:

Դուգլաս Սիրք մրցանակը, որը հանձնվելու է Աքընին, կրում է Համբուրգում ծնված ռեժիսոր Դուգլաս Սիրքի անունը: Այն շնորհվում է մշակույթի և ֆիլմարտադրության ոլորտում մեծ հաջողությունների հասած անձանց:

Մրցանակն Աքընին կհանձնվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմի՝ Գերմանիայում կայանալիք պրեմիերայի ընթացքում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորին Համբուրգի փառատոնի շրջանակներում մրցանակ է շնորհվել”

Leave a Reply

Your email address will not be published.