Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը կներկայացնի համաշխարհային լեգենդ Էլթոն Ջոնը

Փետրվարի 26-ին Elton John AIDS Foundation Academy Award Party ամենամյա միջոցառմանը, որը կազմակերպում է էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի հիմնադրամը (EJAF), կցուցադրվի Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին, որի ցուցադրման իրավունքները պատկանում են Open Road և Survival Pictures կինոստուդիային: Ֆիլմը կներկայացնեն անձամբ Էլթոն Ջոնն ու կանադացի ռեժիսոր Դեյվիդ Ֆերնիշը,: Այս մասին գրում  է  panarmenian.net-ը:

«Բավական է միայն ֆիքսել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի սարսափելի բռնկումը, որը հաջորդեց Ռուանդայի ցեղասպանությանը 1990-ականների կեսին, հասկանալու համար ուղիղ կապը մարդկանց հանդեպ վայրագությունների և հանրային առողջապահության ճգնաժամի միջև, ինչպիսին է ՁԻԱՀ-ի համաճարակը:

Մանուկյանների ընտանիքի և Կալիֆորնիայի համալսարանից պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի հետ մտերիմ հարաբերությունների շնորհիվ, Դեյիդն ու ես շատ բան իմացանք Հայոց ցեղասպանության մասին: Ֆիլմի թեման՝ #KeepThePromise, կարելի է մեկնաբանել և որպես անցյալի սարսափներն իմանալու և հիշելու խոստում, և որպես ՁԻԱՀ-ին վերջ տալու խոստում: Հիմնադրամում մենք վճռական ենք տրամադրված կատարելու մեր խոստումը և բարձրացնելու այդ հզոր ֆիլմի մասին իրազեկվածությունը, որը մի դասական պատմություն պատմելով, ոգեշնչում է մարդկանց գործել այսօր: Մեզ պատիվ է ընձեռվել այդ հիանալի գիշերը մարդկանց ծանոթացնել ֆիլմի հետ»,-ասել է  Էլթոն Ջոնը:

Ինչպես նշում է աղբյուրը` ֆիլմի  ամբողջ հասույթը կտրամադրվի ոչ առևտրային կազմակերպություններին, այդ թվում EJAF-ին և մարդասիրական այլ հիմնադրամներին:

Հիշեցնենք, որ հայազգի բարերար և գործարար Քըրք Քրքորյանի ֆինասավորմամբ նկարահանված «Խոստում» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016-ի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:

Գլխավոր դերերում են Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեկը: Կինոնկարի  ռեժիսորն է 2012 թվականին լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Օսկարի» արժանացած և Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող «Հոթել Ռուանդա» ֆիլմի հեղինակ Թերի Ջորջը:

 

Աղբյուրը` armedia.am

Տարածել`
Share

You may also like...