Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Իսպանիայում խաչքար է տեղադրվել

Իսպանիայի Բենալմադենա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրվածԽաչքարի տեղադրման և օծման արարողություն: Խաչքարը տեղադրվել է քաղաքի կենտրոնական «Parque de la Paloma» պուրակում:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, արարողությանը մասնակցած քաղաքապետ Վիկտոր Նավաս Պերեսն իր ելույթում կարեւորել է հայկական խաչքարի տեղադրումը Բենալմադենայում` ընդգծելով հայ-իսպանական բարեկամության հերթական օրինակը հանդիսացող խաչքարի խորհուրդը եւ գեղագիտական արժեքը:

Խաչքարի տեղադրման արարողությանը մասնակցել են նաև քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Իսպանիայում Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր հովիվ Շնորհք Աբեղա Սարգսյանը եւ Մալագա պրովինցիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Հեղինակ՝ Ազա Ղասաբյան

Տարածել`
Share

You may also like...