Հայկ Մելքոնյանի «Իմ երազների աշխարհը» անհատական ցուցահանդեսը կբացվի «Նարեկացի» արվեստի միությունում

panorama.am-ը գրում է՝

«Նարեկացի» արվեստի միությունում այսօր բացվելու է Հայկ Մելքոնյանի «Իմ երազների աշխարհը» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին արվեստի կենտրոնից:

Հայկ Մելքոնյանը պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, զբաղվում է նաև քայլարշավների և շրջագայությունների նախապատրաստմամբ և իրականացմամբ: Հեղինակը ցուցահանդեսի միջոցով ցանկանում է ներկայացնել Հայաստանի և իր երազների աշխարհի գեղեցկությունը, որպեսզի մարդիկ տեսնեն և արժանապես գնահատեն այն երկիրը, որտեղ ապրում են:

«Իմ երազների աշխարհը» ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 25-ը:

Այս ցուցահանդեսը Հայկ Մելքոնյանի՝ 4 մասից բաղկացած ցուցահանդեսի երրրորդ մասն է: Առաջինը կրել է«Քարացած ժամանակ» խորագիրը, երկրորդը՝  «Մի դիմանկարի պատմություն»:

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում  լուսանկարիչն ասել էր, որ եզրափակիչ ցուցահանդեսում ներկայացվելու են  շարքերի բոլոր լուսանկարները՝ «Հայկական աշխարհներ» խորագրով:

Տարածել`
Share

You may also like...