Հայկական «Սասնա ծռեր» հերոսավեպի և արևմտաեվրոպական հերոսավեպերի համեմատականներում

tarntercum-ը գրում է՝

Ստորև ներկայացնում ենք հատված Հայկ Դռնոյանի «Արևմտաեվրոպական միջնադարյան (XI-XIIIդդ.) հերոսավեպերի տիպաբանական հիմնական հատկանիշները» գրքից:

[…] «Սասնա ծռեր» հերոսավեպի հիմքում ընկած հիպոթետիկ դասականպատումում կենտրոնական հերոս պետք է եղած լինի Դավիթը (հմմտ. Կուխուլին,Բեովուլֆ, Ռոլանդ, Վիվյեն, Սիդ, Բերնարդո և այլն), իսկ գլխավոր անտագոնիստ՝Մելիքը (հմմտ. Ֆերդիադ, Գրենդել, սարակինոսներ և այլն), որոնք դասականհերոսավեպի ընդունված սխեմայով բախվել են, և հաղթել է Դավիթը, այնպեսինչպես դասական վիպերգության մյուս հերոսները: Ինչ վերաբերում է նախորդերկու շերտերին, դրանք հիմնական տիպաբանական կորիզի վրա հետագահավելումներ են, ինչը հնարավոր է դարձել ցիկլավորման գործընթացներիարդյունքում: Ինչպես դասական վիպերգության շատ հերոսներ, Դավիթը ևսստացել է իր ծագումնաբանական լրացումը՝ նախնիներ և հետնորդ, ինչը նրանդնում է հայ ժողովրդի պատմական զարգացման պատմափիլիսոփայականշղթայի մեջ, սակայն չի փոխում նրա դերը հերոսավեպի համակարգում, որըշարունակում է մնալ գլխավոր ու առաջնային: Ընդհանրապես, պետք է նշել, որտիպաբանական կորիզի այս երևույթը, երբ առկա է մեկ հիմնական պատում,որը որոշում է նրա շուրջ միավորված բոլոր մյուս պատումների տիպաբանականբնույթն ու տեղը տվյալ հերոսավեպի համակարգում, մենք տեսնում ենքհիմնականում ժողովրդական հերոսավեպում, և այն բավական խճողում էտիպաբանական բնութագրման ուղիները: Տիպաբանական աստիճանների, «պատմական շերտերի» մասին խոսելիս՝ մենք պետք է դրանք դիտարկենք ոչ թեիբրև հերոսավեպի տիպաբանական բնութագրի հավասարարժեք մասեր, այլիբրև տիպաբանական կորիզի շուրջ միավորված տարաստիճան զանգված, որըվերաիմաստավորվում է այդ գեղագիտությանը համապատասխան: Այլ հարց է,որ եթե խնդիր է դրվում համեմատականտիպաբանական քննության ենթարկելտիպաբանական շերտերի յուրօրինակ «կոմպիլացիա» կազմող ժողովրդականհերոսավեպը, այս դեպքում՝ «Սասնա ծռերը»-ը, և առանձին տիպերներկայացնող գրքային հերոսավեպերը, այս դեպքում՝ արևմտաեվրոպականմիջնադարյան հերոսավեպերը, ինչը և աշխատության սույն գլխի նպատակն է,ապա անհրաժեշտ է մեթոդաբանական նպատակներով ժողովրդականհերոսավեպի մեջ  տարանջատել համապատասխան շերտերը և դրանքհամադրել համապատասխան տիպերին պատկանող գրքային հերոսավեպերիհետ՝ համադրվող փաստերի աստիճանային համեմատելիությունը ապահովելուհամար՝ միաժամանակ չմոռանալով, որ այդ շերտերը վերաիմաստավորված են ևմտնում են դասական վիպերգության շրջանակների մեջ: Մեր աշխատանքիհամար կարևոր է այս մեթոդաբանական մոտեցումը, քանի որ սույն գլխիառաջնային խնդիրը արևմտաեվրոպական հերոսավեպերի հետ տիպաբանականկապերի բացահայտումն է:

«Սասնա ծռերում» ևս, ինչպես մյուս հերոսավեպերում, գեղարվեստական նյութի,այսինքն՝ կերպարային ու մոտիվային համակարգերի արմատները գնում են դեպինախնական պատումային բանահյուսություն և նրա ժանրային ձևեր: «Սասնածռերի» ողջ գեղարվեստական համակարգում մենք տեսնում ենք նախնականկաղապարների անընդհատական վերամեկնաբանություն, ինչը և կազմում է ոչմիայն հայկական հերոսավեպի, այլ ընդհանրապես՝ հերոսավեպի ժանրիգեղարվեստական համակարգի հիմքում ընկած հիմնական գործընթացը:[1]Նախնական պատումային բանահյուսությունից «Սասնա ծռերի»գեղարվեստական համակարգ են մտել երկու եղբայրների (ՍանասարԲաղդասար, ՀովանԴավիթ) կերպարային կառույցները և որբ տղայի(Սանասար և Բաղդասար, Դավիթ, Փոքր Մհեր), չար պառավի (Սառյե), բարիմորպառավի (Ծովինար, Իսմիլ Խաթուն, արտատեր պառավ), ընդհանուր հոր(Սանասար, Մեծ Մհեր, մասամբ՝ Դավիթ), անմահ հերոսների (Թորոս, Հովան)կերպարային տիպերը, դյուցազուն հերոսի տիպը՝ դյուցազնական հեքիաթից,տարբեր առասպելական կերպարներ, որոնք, հիմնականում հանդես գալովվիպական անտագոնիստների դերում, որոշում են անտագոնիստի կերպարիպոետիկան ողջ հերոսավեպի համակարգում (վիշապ, Չարբահար Քամի), և այլն:Իհարկե, այս բոլոր կերպարային կաղապարները դասական վիպերգությանհամակարգում համապատասխան գեղագիտական և գեղարվեստականձևափոխություններ են կրել: Նախնական պատումային բանահյուսությանհամապատասխան ժանրերի մոտիվային համակարգից «Սասնա ծռեր»-իգեղարվեստական համակարգ են մտել աշխարհակարգի ստեղծման (Սասունիկառուցում), գանձի ձեռք բերման, վիշապի դեմ կռվի, խնամախոսության, ինչպեսնաև դյուցազնական կենսագրության մոտիվները՝ համապատասխանվերաիմաստավորումներով:

«Սասնա ծռերում», ինչպես և հերոսավեպում՝ ընդհանրապես, մշակութայինհերոսի մասին պատումների և դյուցազնական հեքիաթի գեղարվեստականկաղապարների վիպական բեկման առաջին փուլը տեսնում ենք հնադարյանվիպերգության շրջանակներում, որը մեզ հիմնականում ներկայանում է«Սանասար և Բաղդասար» ճյուղում: Վաղուց է նկատված և քննված ՍանասարԲաղդասար երկյակը՝ որպես երկվորյակների մասին առասպելի անմիջականարտահայտություն հայկական հերոսավեպում: Վեպում այս երկյակը հանդես էգալիս իբրև վիպական բնույթ ունեցող կերպարային կառույց՝ մտնելով վիպականմտածողության և հերոսավեպի ժանրայինտիպաբանական զարգացմանորոշակի մակարդակի մեջ և համապատասխանելով նրա գեղագիտությանը:ՍանասարԲաղդասար կերպարային կառույցում երկվորյակ եղբայրներիհնագույն առասպելական մոտիվը արտահայտվել է իր առավել վաղտարբերակով, որի մեջ դեռ չկա եղբայրների հատկանշային խիստտարբերակում, նրանց հակադրություն, թեև այդպիսի տարբերակման սաղմերայն արդեն կրում է: Այստեղ Սանասարն ու Բաղդասարը առասպելական՝ ջրայինծագման մշակութային հերոս եղբայրներ են[2] (հմմտ. ՎայնամոյնենԻլմարինեն,ՕդինԼոկի):

Նույն վիպական կառույցի երկու՝ նախավիպական և հնադարյան վիպականարտահայտությունների անջրպետումը առաջնայնորեն կատարվում է նորվիպական իրականության ի հայտ գալով, որը, ի տարբերություն նախահայրմշակութային հերոսների մասին պատումների ամորֆ առասպելականիրականության, ձեռք է բերում նախնական քաղաքական տարբերակում:

[…] Սանասարը և Բաղդասարը, հիմնելով Սասունը, հիմնում են առաջին«իսկական մարդկանց» բևեռը, սեփական բևեռը, որը դառնում է հայ ժողովրդիգոյության և հույսերի մեկնակետը:

Ընդհանրապես, հայկական հերոսավեպին բնորոշ է վիպական իրականությանյուրահատուկ ձև, որը ձգտում է չպարփակվել երկբևեռ վիպականիրականության «ռազմականացված» մթնոլորտում, այլ՝ ընդլայնել այն, դարձնելառավել ամբողջական ու բազմազան: Մենք հայկական հերոսավեպում չենքտեսնում այնպիսի երկբևեռություն, ինչպիսին առկա է, օրինակ, ֆրանսիականհերոսավեպում: Հայ հերոսներն ունեն թշնամիներ, որոնք ՍանասարԲաղդասարպատումում վիշապներն են կամ այլ առասպելական էակները, իսկ Մեծ Մհերիճյուղից սկսած՝ արաբները (արաբները ևս պահպանում են իրենցիմաստաբանական և գեղարվեստական գործառույթը), սակայն դրանով չիսպառվում վիպական իրականության համակարգը. մենք տեսնում ենքբազմաթիվ այլ բևեռներ ևս, որոնք ունեն ինչպես անտագոնիստական, այնպես էլպրոտագոնիստական բնույթ (Բիթլիս, Խլաթ, Վան, Էրզրում, Կանաչ քաղաք, Պղձեքաղաք և այլն): Ահա հայկական հերոսավեպում վիպական իրականությանայսպիսի ամբողջական ընկալումը՝ որպես լայն ու անընդգրկելի գոյություն,համակեցություն, իր ազդեցությունն է ունենում նաև ՍանասարԲաղդասարպատումում: Եղբայրները ստեղծում են սեփական բևեռը, սակայն ստեղծում ենոչ թե ոչնչից, ոչնչի իշխանության ժամանակ, այլ այն պայմաններում, երբբազմաթիվ թագավորություններ ու իշխանություններ կան, որոնք դասականվիպերգության ազդեցությամբ առավել ընդգծված պատմականաշխարհագրական բնույթ են ստանում: Արդեն իսկ գոյություն ունեցողմարդկային հասարակության մեջ նախահոր գործունեություն ենք տեսնում նաև«Ավագ Էդդայի» «Ռիգի երգում»[3], որտեղ ծեր, իմաստուն և խիզախ աս Ռիգըքայլում է աշխարհով մեկ և տարբեր տներում հյուրընկալվելով՝ կենակցումտանտիկինների հետ, ինչի արդյունքում ծնվածները դառնում են տարբերսոցիալական խմբերի հիմնադիրներ, այսինքն՝ Ռիգը հիմնադրում էհասարակությունը այն պայմաններում, երբ այդպիսի հասարակություն արդենկար: Այս հանգամանքը, սակայն չի փոխում սեփական բևեռի ստեղծման և նրապաշտպանության տիպական մոտիվի բնույթը. Սանասարը և Բաղդասարըսեփական բևեռը ստեղծում են իբրև նոր կյանքի սկիզբ, նոր աշխարհի սկիզբ

Տարածել`
Share

You may also like...