Հայկական պատմամշակութային հուշարձանները կզարդարեն «Կոկա-Կոլա»-ի շշերը

ՀՀ մշակույթի նախարարության և «Կոկա-Կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա»-ի միջև սեպտեմբերի 23-ին ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի` «Կոկա-Կոլա»-ի շշերի վրա պատկերվելու են հայկական պատմամշակութային բարձր արժեք ներկայացնող հուշարձաններ: Համաձայնագիրը ստորագրվեց ՀՀ մշակույթի նախարարությունում:

«Այս թողարկումը կլինի «Կոկա-Կոլա»-ի`Հայաստանում 20-ամյա գործունեության կապակցությամբ: Նման քայլով հանրահռչակվեՍ ու է մեր պատմամշակութային ժառանգությունը»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Համագործակցության շրջանակում տվյալ արտադրանքի վաճառքից ստացված գումարի որոշակի մասը  «Կոկա-Կոլան» կտրամադրի  պատմամշակութային կոթողների պահպանմանն ու վերականգմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
«Մենք արդեն քսան տարի հայկական շուկայում ենք և մեզ հայ պատմության մաս ենք համարում: Ծրագիրը մեր կազմակերպությունը կապում է դարավոր պատմություն և մշակույթ ունեցող երկրի հետ: Այն կարող է օգնել մեր գործունեությանը և նպաստել  Հայաստանում տուրիզմի զարգացմանը»,-ընդգծեց «Կոկա-Կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Սայորա Այուպովան:
Պայմանագրի ժամկետը կախված է արտադրանքի վաճառքից և պահանջարկից: «Կոկա-Կոլան» նման գլոբալ նախագծեր վաղուց է իրականացնում` համագործակցելով տարբեր երկրների նախարարությունների հետ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed