Հայկական մշակույթի շաբաթ Տոկիոյում. տեղի են ունեցել Արաքս Մանսուրյանի մենահամերգը

Տոկիոյում, մարտի 22-27-ին անցկացվել է հայկական մշակույթի շաբաթ, որի ընթացքում տեղի են ունեցել բազմաբնույթ միջոցառումներ` հայ եւ ճապոնացի արվեստագետների մասնակցությամբ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շաբաթը մեկնարկել է «Դայկանյամա Հիլսայդ տերաս» սրահների համալիրում, որտեղ Ճապոնիայի «Շոգակայ» միությունը ներկայացրել է հայաստանյան մոտիվներով ճապոնական գեղագրության արվեստը, ցուցադրվել են հայ դիզայներ, նկարիչ Արեւ Պետրոսյանի եւ ճապոնացի գեղանկարիչ Մակոտո Մաեդայի աշխատանքները։

Շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել Արաքս Մանսուրյանի մենահամերգը՝ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի նվագակցությամբ, ինչպես նաեւ հայ եւ ճապոնացի երաժիշտների՝ դասական երաժշտության համատեղ համերգներ: Միջոցառումների շրջանակում կայացան նաեւ հայկական եւ ճապոնական ֆիլմերի ցուցադրություններ։

Մշակույթի շաբաթը կազմակերպել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), համայնքային կառույցների, Կոմիտաս միության, «Գալերի Գինզա Իչոմե» եւ այլ ընկերությունների աջակցությամբ։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայկական մշակույթի շաբաթ Տոկիոյում. տեղի են ունեցել Արաքս Մանսուրյանի մենահամերգը”

Leave a Reply

Your email address will not be published.