Հայկական մշակութային օրերը Եգիպտոսում

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում նոյեմբերի 12-15-ը անցկացվեցին հայկական մշակույթի օրեր:

Ծրագրի պաշտոնապես բացվել է Կահիրեի օպերային թատրոնի Գոմհորիա սրահում՝ Հայաստանի պարի պետական և «Շողակն» անսամբլների համերգով:

Համերգային ծրագրեր են տեդի ունեցել նաև Ալեքսանդրիա և Դամանհուր քաղաքներում: Այս մասին հայտնում է    ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

Հայաստանից մեկնած պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, որոնք այցել են  նաև Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և Հայոց թեմի առաջնորդարան:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed