Հայկական միջնադարյան հրաշք Դաշտադեմը կվերականգնի պատմական միջավայրը

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այցելել են Արագածոտնի  մարզ՝ հայկական միջնադարյան բերդային համալիր Դաշտադեմի (VII –XIX դդ.) պեղումներին եւ վերականգնման աշխատանքներին ծանոթանալու համար։

Դաշտադեմի միջնադարյան համալիրը ընդգրկված է Հայաստանի Արագածոտնի մարզի պատմական եւ մշակութային հուշարձանների պետական գրանցամատյանում։ Հաշվի առնելով ամրոցի յուրահատուկ գիտական, պատմա-ճարտարապետական նշանակությունը՝ Մշակույթի նախարարությունը 2006թ. աշխատանքներ էր սկսել բերդի տարածքը «օտար» տարրերից ազատելու եւ հուշարձանի ամբողջական վերականգնման համար։ 2006-2008թթ. դրա համար ՀՀ բյուջեից հատկացվել էր 287.5 մլն դրամ։

Այդ միջոցներով վերականգնվել են բերդի տարածքում գտնվող «Սուրբ Սարգիս» եկեղեցին (X դար), որը բերդի գլխավոր մուտքի մոտ է գտնվում։ 2008-2010թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով վերականգնման աշխատանքները դադարեցվել էին։ 2015թ. մայիսին Մշակույթի նախարարության եւ ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆինանսավորմամբ վերականգնվել են Դաշտադեմի պատմական միջավայրը վերականգնելու աշխատանքները։

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցի ընթացքում ընդգծել է, որ սա հուշարձանների պահպանման ամենախոշոր պետական ծրագիրն է։ «Իրականում սա հիասքանչ վայր է, անվիճելի հրաշք։ Եվ եթե ինչ-որ ամերիկացի ինձ հարցնի, թե ուր կարելի է գնալ Հայաստանում, ես անպայման կասեմ՝ այցելե՛ք Դաշտադեմ»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ Հուսիկ Մելքոնյանի խոսքով՝ պեղումների ժամանակ հայտնաբերած ամենանշանակալի կառույցը կառավարիչներից մեկի ապարանքն է։ «Ամրոցն ավերվել էր 13-րդ դարում՝ մոնղոլական արշավանքների ժամանակ։ Հետագայում այն ազատվել էր Զաքարյան իշխանների կողմից եւ պահպանվել է այն տեսքով, որը մենք այսօր տեսնում ենք»,- նշել է Հուսիկ Մելքոնյանը։

Տարածել`
Share

You may also like...