Հայկական «Մարալ» համույթը Ստամբուլում առաջին անգամ բեմադրելու է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամը»

Ստամբուլի հայկական «Մարալ» պարի համույթը Ստամբուլում առաջին անգամ բեմադրելու է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամը»։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում 2016-ի մարտի 1-ին, 18-ին եւ ապրիլի 1-ին, Աթաթուրքի անվան մշակույթային կենտրոնում «Մարալ» պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անի Իփեքքայայի ղեկավարությամբ բեմադրվելու է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացումը։

Նշվում է, որ ներկայացման մեջ խաղալու են 50 դերասան եւ պարողներ եւ օգտագործվելու են հատուկ կարված հագուստներ, ինչպես նաեւ  բազմաթիվ աքսեսուարներ։

Տարածել`
Share

You may also like...