«Հայկական ճարտարապետություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես Աթենքում

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի քաղաքապետարանի «Մելինա Մերքուրի» մշակութային կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել հայտնի լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի՝ «Հայկական ճարտարապետություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցադրության կազմակերպիչներն են Հունաստանում Հայաստանի դեսպանությունը և Աթենքի քաղաքապետարանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե բազմամարդ հանդիսությանը ներկա էին երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, Հունաստանի խորհրդարանի, արտաքին գործերի նախարարության, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի և արվեստի, հունահայ համայնքի ու համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Աթենքի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և երիտասարդության միության նախագահ, փոխքաղաքապետ Ն. Պապախելան: Ելույթով ներկաներին դիմել է հեղինակը` Զավեն Սարգսյանը: Ցուցահանդեսը տևելու է մինչև մարտի 27-ը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Հայկական ճարտարապետություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես Աթենքում”

Leave a Reply

Your email address will not be published.