Հայկական հուշարձանները պետք է լիովին պատրաստ լինեն զբոսաշրջիկների այցելությունների համար. նախարար

Հայկական հուշարձանները պետք է լիովին պատրաստ լինեն զբոսաշրջիկների այցելությունների համար։ Այս մասին նոյեմբերի 20-ին՝ «Իմ Հայաստան» ծրագրի միջոցառումների մեկնարկին, ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ պետությունները շատ հաճախ հետաքրքրվում են մշակութային զբոսաշրջության զարգացմամբ, քանի որ հասկանում են, որ դա այս կամ այն երկրի հետ կապերի զարգացման ուղղությամբ լուրջ պոտենցիալ է։ Անդրադառնալով «Իմ Հայաստան» ծրագրին, որն ուղղված է երկրում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով Հայաստանի ազգային մշակույթի պահպանմանը, նախարարը նշեց. «Այդ համագործակցությունը սկսվել էր այն բանից հետո, երբ մշակվել էր Մեղրիի ուղղությամբ զբոսաշրջության զարգացմանը վերաբերող կոնցեպցիան։ Ծրագիրը մշակելիս մենք չէինք ենթադրում, որ այն կընդլայնվի. ծրագրով հետաքրքրված են միանգամից մի քանի կազմակերպություն»։ Ծրագրի իրականացման գործընթացը, ըստ նախարարի, բաղկացած է լինելու մի քանի փուլից։

«Մենք հույս ունենք, որ ծրագրում ընդգրկված հուշարձանները կվերանորոգվեն, կստեղծվեն հուշարձանները սպասարկող ենթակառուցվածքներ։ Մենք ուշադրություն ենք դարձնում բոլոր խնդիրներին։ Ես չեմ հիշում ինչ-որ ծրագիր, որին այդքան մեծ ուշադրություն կհատկացվեր պետության կողմից»,- ասել է Հասմիկ Պողոսյանը։

Նշենք, որ «Իմ Հայաստան» ծրագիրն իրականացվում է USAID-ի եւ Սմիթսթոնի ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայկական հուշարձանները պետք է լիովին պատրաստ լինեն զբոսաշրջիկների այցելությունների համար. նախարար”

Leave a Reply

Your email address will not be published.