Հայկական խոհանոցի գաղտնիքները

Հայկական խոհանոցը հարուստ է և բազմազան: Հատկապես` սփյուռքահայերինը: Սա միանշանակ այլ ազգերի հետ ապրելու, շփվելու և մշակույթների փոխանակման արդյունքն է: Այսօր պատիվ ունեմ ներկայացնելու սիրիահայ տիկին Մարիժան Չեմբերջյանի ճաշատեսակներից մեկը, որը կոչվում է «Իչ» :

Թավայի մեջ լցնում ենք մանր կտրատած սոխ, լոլիկ, կանաչ, կարմիր բիբարներ և ձեթով տապակում: Ավելացնում ենք 1 գդալ տոմատի մածուկ, 1 գդալ նաշարաբ և 1 կիտրոնի քամած հյութ: Փոքր ինչ եփելուց հետո ավելացնում ենք մոտավորապես 200 գ բլղուր և 1 բաժակ ջուր: Համեմում ենք աղով և թողնում կրակին, մինչ բլղուրի եփվելը: Մատուցել սառը վիճակում:

 

«Սմբուկով քեբաբ կաթսայում»
250 գ աղացած մսին ավելացնել մանր կտրատած փոքր սոխ, լոլիկ և կանաչ բիբար:
Այնուհետև համեմել բահարով, աղով, բիբարով և 1 գդալ լոլիկի մածուկով:
Սմբուկը լցոնել մսով: Քեբաբները կաթսայում տեղավորելուց հետո, ավելացնել 1 բաժակ ջուր և եփել:

 

Նյութի հեղինակ և վարող Հելեն Ուդումյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed