Հայկական լապտերներ՝ Հիրոսիմային և Նագասակիին

Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթական մշակութային կենտրոնի սաները, ավանդույթի համաձայն, լապտերներ են պատրաստել ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների ռմբակոծման տարելիցի առիթով:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հիկարի» կենտրոն ղեկավար Կարինե Փիլիպոսյանը տեղեկացրեց, որ այս անգամ 20 լապտեր կուղարկեն Հիրոսիմա, 30-ը՝ Նագասակի: Դրանք իր հետ Ճապոնիա կտանի այդ երկրում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը: Երեխաների ձեռքերով զարդարված լապտերների վրա պատկերված են Արարատ եւ Ֆուձի լեռները, ծաղկած նռնենի եւ սակուրա, Հայաստանի եւ Ճապոնիայի դրոշները եւ այլն: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին բոլոր լապտերների վրա նաեւ անմոռուկներ են պատկերված:

«Հիկարի» կենտրոնն աշխարհում առաջինն է նախաձեռնել Հիրոսիմա լապտերներ ուղարկելը: Նախաձեռնությունը սատարել են երեխաներ ամբողջ աշխարհից, եւ լապտերներ ուղարկելն արդեն ավանդույթ է դարձել:

Տարածել`
Share

You may also like...