«Հայկական իմպրեսիոնիզմ, Մոսկվայից Փարիզ» խորագրով ցուցահանդեսը ընդգրկվել է մշակութային յոթ կարևոր իրադարձությունների ցանկում

 

Օրեր առաջ Մոսկվայի ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում բացվեց «Հայկական իմպրեսիոնիզմ, Մոսկվայից Փարիզ» խորագրով ցուցահանդեսը, որը ընդգրկվել է Մոսկվայում առաջիկա շաբաթների մշակութային յոթ կարևոր իրադարձությունների ցանկում:

«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում ներկայացված է 19 արվեստագետի 54 աշխատանք, որոնք տրամադրել է Հայաստանի Ազգային պատկերասրահը, Երևանի Ռուսական արվեստի թանգարանը և մասնավոր հավաքածուատերեր: Հանդիսատեսը կարող է ծանոթանալ համաշխարհային համբավ վայելող նկարիչներ Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, հայ իմպրեսիոնիզմի կարևորագույն վարպետ Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Սեդրակ Առաքելյանի և այլ արվեստագետների երկերի հետ:

Հիշեցենք, որ ցուցահանդեսը բացվել է մարտի 24-ին, կշարունակվի մինչև  հունիսի 4-ը:

 

Աղբյուրը` panorama.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed