Հայկական իմպրեսիոնիզմը. Մոսկվայից մինչև Փարիզ

Մոսկվայի ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում կբացվի «Հայկական իմպրեսիոնիզմը. Մոսկվայից մինչև Փարիզ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրությանը կներկայացվի Հայաստանի ազգային պատկերասրահի Երևանի Ռուսական արվեստի թանգարանի ցուցանմուշներ: Այս մասին հայտնում են ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանի տնօրինությունից:
Նշենք, որ ցուցադրությունը կկայանա մարտի 25-ին և կգործի մինչև հունիսի 4-ը:
Աղբյուրը` iravunk.com
- Previous Տեղի կունենա Համահայկական նվագախմբի առաջին ելույթը
- Next Կյանքից հեռացել է հայազգի գործարար և երաժիշտ Ավո Ուվեզյանը