Հայկական ժողովրդական երգի նոր մեկնաբանությունը` քուրդ երգչի կատարմամբ

Թուրքիայում քուրդ հայտնի արվեստագետ Ֆերհաթ Թունչի կատարմամբ հայ ժողովրդական երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել:
Ռեժիսոր Զելալ Սեվերի կողմից նկարահանված տեսահոլովակում Թունչը կատարում է «Նարո ջան» երգը, որը ի դեպ տեղ է գտել իր «Քոբանի» կոչվող ալբոմում: Արվեստագետը youtube վիդեոպորտալի իր էջում տեղադրել է տեսահոլովակը, որը նկարահանվել է Ստամբուլի պատմական Ֆեներ թաղամասում:
«Ֆերհաթ Թունչն իր ձայնով, մեկնաբանությամբ, իր զգացմունքներով հնչեցնելով «Նարո ջան» երգը կարծես ասում է «աշխարհը իմ տունն է»»,- ասվում է թուրքալեզու «alevinet.com» կայքում տեղ գտած հրապարակման մեջ:
Նյութը` ermenihaber.am-ի
- Previous Ախալքալաքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին ճանաչվել է որպես մշակութային ժառանգություն
- Next Ով է իրականում Վասակ Սյունին. Նիկողայոս Ադոնց