Հայկական Զատիկի ու Շումերական Զադիգի խորհուրդը

Շումերները 5000 տարի առաջ գարնանային գիշերահավասարի օրը Արևի (Արևի Աստծո) ծագումն առանձնացնում էին և անվանում zidig/zitik, zedik/zetik:

Միայն այդ օրն է Արևը (Արևի Աստվածը) ծագում երկգագաթ Masis լեռից (շումերերեն mas=մաս=«զույգ»): Շումերերեն zidig/zitik, zedik/zetik բառը նշանակում է «ճշմարիտ ծագում, օրինավոր ծագում» և արտահայտում է այն իրողությունը, որ գիշերահավասարի օրը տարվա այն եզակի օրն է, երբ Արևը ծագում է Ճշգրիտ Արևելքից:

Սա հայոց նունիմաստ Զադիգ/Զադէգ/Զատիկ բառն է, որը Հայոց ազգային կրոնական համակարգում գործածվել է որպես գիշերահավասարի օրը Արևի Վահէ Աստծո ծագմանը նվիրված տոնի ու ծիսական հանդիսությունների անվանում:

Հին կտակարանի հեղինակներն այն աղճատվել են, և դաձրել շարժական և այդ վիճակով քրիստոնեության հետ վերադառնալով Հայաստան, մոռացության քող քաշեց հազարամյակների հնություն ունեցող ազգային ու ճշմարիտ տոնի վրա: Անդրաշխարհից ծագող հզոր Արևի Աստվածը նույնացվեց մեռելներից հարություն առնող Աստծո հետ: Արևի Աստծո տոնը մոռացվեց, իսկ տոնի անվանումը ս. Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ պահպանվեց ազգային հիշողության ու լեզվի մեջ: Նա Աստվածաշնչի թարգմանության մեջ «պասեք» բառի փոխարեն գործածեց հայերեն

Զատիկ անվանումը:

Աղբյուրը` asmaryan.blogspot

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed