Հայկական գինին կներկայանա «Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսում

 

Այսօր Մոսկվայում կբացվի  «Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսը, որտեղ կներակայցվե ն նաև հայկական գինիները: Ցուցադրությունը մեկնարկելու է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ: Ցուցահանդեսում կներակայցվեն  ավելի քան 50 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ:

Ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակն է արտերկրյա գնորդին ներկայացնել հայկական գինին և ընդլայնել սպառման շուկաները:

Ցուցահանդեսը բաց կլինի փետրվարի 6-10-ը:

 

Աղբյուրը` ՀՀ ԳՆ մամուլի ծառայություն

 

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed