Հայկական առաջին ռադիոկայանի 90-ամյա հոբելյանը կնշվի այս տարվա սեպտեմբերի 1-ին

Օրեր առաջ Ռադիոտան շենքի առաջնամասում մեծ հանդիսավորությամբ բացվել է Հայաստանի Հանրային ռադիոհեռուստատեսության աստղային ճեմուղին: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը,  այս գեղեցիկ միջոցառման և հետաքրքիր գաղափարի նախաձեռնողն է, ով վստահեցրեց, որ այն ունենալու է  շարունակական  բնույթ և ոլորտում մեծ վաստակ ունեցողների անունները իրենց տեղը կգտնեն աստղային ճեմուղում։  «Այդ մարդկանց շնորհիվ են զարգացել հայկական ռադիոն և հեռուստատեսությունը:  Նրանք այսօր էլ իրենց գործով օրինակ են ծառայում երիտասարդներին և բոլոր նրանց, ովքեր մինչ օրս  աշխատում են հայկական  ռադիոհեռուստաընկերությունում: Հուսամ, որ այսօրվա միջոցառումը կլինի ավանդական և կգտնի իր արժանի տեղը»,- ասաց Ռուբեն Ջաղինյանը։ Եթե ցանկություն է առաջանում ծանոթանալ այն մարդկանց անունների հետ, ովքեր հիմնադրել են մեր օրերի հեռուստատեսությունն ու ռադիոն, ապա շտապեք, ռադիոտան բակում տեղակայված աստղային ճեմուղու մոտ՝ Ալեք Մանուկյան, շենք 5:

Նշենք նաև, որ հայկական առաջին ռադիոկայանը հեռավոր 1926 թ-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամհեռարձակել է 25 րոպե տևողությամբ  ռադիոհաղորդում: 90-ամյա հոբելյանը կնշվի այս տարվա սեպտեմբերի 1-ին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed