Հայերն էլ այդ դռները չէին բացում. Հայկո Բաղդատի

Հայերի, հույների և քրդերի մասին պատմող պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատի գիրքը ինքնատիպ վավերագրություն է վերջիններիս մասին:

Ստամբուլում լույս  «Փրկությունը շատ փչացավ» գիրքը ներկայացնում  է  հայերի, հույների, քրդերի գլխին եկած պատմություններն ամենատարբեր քաղաքներում, որոնք վերաբերում են ոչ միայն մեկ դար առաջ կատարված դեպքերին, այլև՝ ժաանակակից առօրյային:  Այս մասին տեղեկացնում է gazeteduvar.com.tr լրատվական կայքը:

Գրքում ընդգրկված է  17 իրական պատմություն: Հեղինակի  ներկայացնելով գիրքը, խոսոտվանել է, որ թուրք հասարակության մեջ դեպի հայկական միջավայր բացվող դռները երկար ժամանակ փակված են եղել և ինքն այս գրքով փորձում է լրացնել այդ բացը:

«Այո, հայերն էլ այդ դռները չէին բացում, քանի որ վստահելի չէին համարում», – թուրք լրագրողին խոստովանել է  Հայկոն

«Տարիներ շարունակ ընկերություն եմ արել Արատ Դինքի  (պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի որդին) հետ, չգիտեի ինչպես հարաբերություններ ստեղծեմ մի մարդու հետ, ում հորը սպանել են: Հետո ճանապարհորդում եմ, օդանավակայանում հանդիպում եմ Ալի Իսմայիլի մորը (Գեզի զբոսայգու պահպանությանն ուղղված բողոքի ցույցերի ժամանակ սպանված թուրք երիտասարդը), նստեցինք, զրուցեցինք: Եթե չգիտես, թե ինչ խոսես մի երիտասարդի հետ, ում հորն են սպանել, հիմա ես ի՞նչ խոսեմ մի մոր հետ, ում տղային են սպանել: Մենք այս ամենը չգիտենք, բայց մեզ այս ամենը պարտադրող մի պետություն կա: Ամեն անգամ, երբ ձեռքս եմ առնում գրիչս, մտածում եմ՝ «Տեսնես Ռաքել քույրիկը (Հրանտ Դինքի կինը) կարդո՞ւմ է, Ալի Իսմայիլի մայրիկը կարդո՞ւմ է,- իր զրույցը  ամփոփել է երիտասարդ հեղինակը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed