Հայերի ու Հայաստանի մեծագույն բարեկամը. Մ. Գորկի

Ռուս գրող,հասարակական գործիչ  Մաքսիմ  Գորկին (Պեշկով Ալեքսեյ Մաքսիմովիչ) խոր և բազմակողմանի ծանոթ էր հայ ժողովրդիպատմությանն ու մշակույթին, կապեր էունեցել շատ հայ հասարակական-քաղաքական գործիչների հետ: Գորկինբազմիցս անդրադարձել է հայ ժողովրդիճակատագրին, հանդես եկել նրա շահերիպաշտպանությամբ:

 1905-ին գրել է«Կովկասյան իրադարձություններիմասին» հոդվածը, որտեղ բացահայտել է ցարական ինքնակալության դերը հայերի և կովկասյան թաթարների(ադրբեջանցիներ) միջև ազգամիջյան կռիվներ հրահրելու գործում, որի հետևանքով Անդրկովկասում տեղի ունեցան հայերի սպանդ ու կոտորածներ:  Այդ իրադարձությունների մասին «Ռուսական ցար» պամֆլետում («Ամերիկայում»շարքից, 1906) Գորկին նշել է. «Կովկասում հայերը թուրք հավատարիմ հպատակ թաթարների ձեռքովջարդվեցին: Սակայն այդիրադարձությանը տրվել է ազգային ատելության տեսք և պետք էր հավատալ, որ այդ այդպես է, և դա էճշմարտությունը: Բայց ինչպես կարող էրպատահել, որ հայերն ու թաթարները, որոնք դարերով ապրել են միասին, հանկարծ անհաշտ թշնամիներ դառնային: Ի՞նչ տարօրինակ բան կաայստեղ:  Չէ՞ որ երկրաշարժը նույնպեսլինում է հանկարծակի… Երբ տաճկականսուլթանը ստիպեց քրդերին ու իրզինվորներին ոչնչացնել հայերին, նրանցոչնչացրին տասնյակ հազարներով…» (“Горький и Армения'”, 1968, с. 27 ): Հայտնի է նաև Գորկուանհանգստությունը Արևմտյան Հայաստանի համար 1910-ական թթ.սկզբին և նրա դիմումը Վ. Ի. Լենինին:  Գորկու խմբագրությամբհրատարակված «Հայ գրականության ժողովածուն» (1916) ևսյուրովի բողոք էր երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության դեմ: Հայ ժողովրդի ողբերգության հանդեպ իր վերաբերմունքը Գորկինարտահայտել է «Խորհրդային Միությունով» (1929) ակնարկներիշարքում: Նա գրել է. «Ակամա մտաբերում ես XIX դ. վերջի – XX դ. սկզբի Հայաստանի ողբերգական պատմությունը, Կ. Պոլսիկոտորածը, Սասունի ջարդը, «մեծ մարդասպանին», իրենց«քրիստոնյա եղբայրների» աղետի հանդեպ «կուլտուրական» Եվրոպայի զազրելիանտարբերությունը, Հայաստանի եկեղեցական ունեցվածքի ամոթալիթալանը ինքնակալական կառավարությանկողմից, վերջին տարիների թուրքական արշավանքների սարսափները, իրոք դժվար է հիշել բոլոր ողբերգությունները, որ վերապրեց այս եռանդուն ազգը: Զարմանալի արագ և հեշտությամբ ենմոռանում նման փաստերը պարոններ «հումանիստները», իդեալիստները, ագահության, չարության, ստրկության, ժողովրդական զանգվածների լկտի բնաջնջման վրա հիմնված «մշակույթի» պաշտպանները: Սուտն ու երեսպաշտությունը այդ «մինչևականջները արյան ու կեղտի մեջ թաղված մշակույթի» պաշտպանների հասնում է բացահայտ խելահեղության, հանցագործության, որին արժանի պատիժ չկա» :

 

 

Հեղինակ` Ս. Զաքարյան

Աղբյուրը` armeniansgenocide.am

Տարածել`
Share

You may also like...