Հայերը շարունակում են շնորհակալ լինել այն երկրներին, որոնք ընդունել են նրանց 1915թ. Ցեղասպանությունից հետո. Շ.Ազնավուր

 

La Tercera չիլիական պարբերականին տված հարցազրույցում  աշխարհահռչակ  հայազգի երգիչ Շառլ Ազնավուրն ասել է երախտիքի խոսքէ հայտնել հայության նաւոնից:

«Հայերը շարունակում են շնորհակալ լինել այն երկրներին, որոնք ընդունել են նրանց 1915թ. Ցեղասպանությունից հետո»,-երգչի խոսքերը փոխանցում է պարբերականը:

Նշենք, որ Ազնավուրը  մենահամերգ  կունենա  Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում։

«Երբ 1915-ի Ցեղսպանության հետևանքով հայերը ստիպված լքեցին իրենց տները, նրանց ապաստան տվեցին աշխարհի տարբեր երկրներ: Մենք աշխատում էինք հանգիստ, առանց ջանք խնայելու և ինտեգրվեցինք այդ հասարակություններում, քանի որ շատ տաղանդավոր ժողովուրդ ենք»,-ասել է Ազնավուրը:

Նրա խոսքով՝ 20-րդ դարի սկզբին աշխարհի տարբեր երկրներ արտագաղթած հայերը ձգտում էին հաջողության և բարձունքների հասան գրեթե բոլոր ոլորտներում:

 

Աղբյուր` Panorama.am
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed