Հայերը Դաքքայում

«Հայերը Դաքքայում»: Այսպես է վերնագրել The Daily Star-ը Բանգլադեշի մայրաքաղաք հասած հայ առևտրականների մասին պատմող հոդվածը:

Ըստ աղբյուրի, հայ վաճառականները Դաքքա են հասել 1630-40-ական թվականներին: Նրանք մեծ ազդեցություն են  թողել Բանգլադեշի ու Հարավային Ասիայի այլ երկրների միջև առևտրային կապերի  զարգացմանը:

«Հայ առևտրականները Դաքքա եկել են եվրոպացիներից ու բրիտանացիներից ավելի վաղ: 18-րդ դարի սկզբին նրանք արդեն մեծամասնություն էին կազմում Դաքքայի պատմական շրջաններից մեկում՝ Թեջգաոնում: Այդ մասին վկայում են պորտուգալական եկեղեցու հարևանությամբ հայ վաճառականների գերեզմանաքարերը, ինչպես նաև Լոնդոնի ընկերություններից մեկի՝ Բոմբեյ ուղարկած գրությունը, որտեղ խոսվում է մետաքսի, հագուստի ու այլ ապրանքների գնման գործում հայ վաճառականներին աջակցելու մասին»,-գրում է պարբերականը:

Հայերն ակտիվ ներգրավված են եղել նաև ներքին առևտրի ու տրանսպորտի ոլորտներում:

Դաքքայում հայաբնակ թաղամասը կոչել են «Արմանիթոլա»: Այստեղ  1781 թվականին գեղեցիկ հայկական եկեղեցի է կառուցվում՝ Սուրբ Հարություն:

 

Նյութը` panorama.am-ի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed