Հայերենը հայուն խորհուրդն է. Վ. Սարոյան

Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն։
Ափսոս, որ չեն հորինել այնպիսի մի մրցանակ այն գրողների համար, ովքեր կարողանում են խուսափել աշխարհին ևս մեկ անպետք գիրք նվիրելու գայթակղությունից:
Հայերենը հայուն խորհուրդն է:
Երբեմն ես մտածում եմ, որ հարուստ մարդիկ պատկանում են բոլորովին մեկ այլ ազգության, անկախ այն բանից, թե ինչ ազգություն ունի նրանցից յուրաքանչյուրը։
Ինչքան շատ ենք սպասում, այնքան ավելի քիչ բան պիտի ակնկալենք:
Յուրաքանչյուրը, ով երբևէ ճաշակել է տխրությունը, չունի տարիք:
Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ մեզ շրջապատում է:
Իսկ ատելությունը րոպե առ րոպե մահանում է:
Ամենուր բարին փնտրիր, իսկ գտնելով` ի ցույց դիր աշխարհին, և թող նա ազատ և հպարտ լինի:
Հայոց լեզվի ուսուցումը հավատքի հարց է:
Հիմարը, ով հաճույք է փնտրում ամեն պահի, արդյունքում հայտնաբերում է, որ յուրաքանչյուր ժամ իրեն միայն հուսահատություն և դատարկություն է բերում:
Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես ինչպես ծնողներիդ:
Յուրաքանչյուր երեխա ուզում է մեծերի մեջ մանկական ինչ-որ բան գտնել: Եվ, եթե արդեն գտնի դա ինչ-որ մեկի մեջ` կսիրի այդ մարդուն բոլորից առավել:Միայն հիմարներն են ձգտում կատարելության, որը ոչ այլ ինչ է, քան մահը:
Ինչ-որ տեղ ինչ- որ մի բան այնպես չէ:
Ամեն ճիշտ բան անմահ է:
Ուր կերթաս՝ պոռա Հայաստան:
Հայերենը հայուն խորհուրդն է:
Բարին երբեք չի մահանում: Եթե մահանար, աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չի լինի: 
Կուզեի տեսնել այս աշխարհի վրա որևէ ուժ, որ բնաջնջէ այս սերունդը, այս փոքր ցեղին անկարևոր ժողովուրդը, որուն բոլոր պատերազմները կռված են և հաղթուած, կառույցները՝ փշրուած, գրականութիւնը՝ չէ կարդացուած, երաժշտութիւնը չէ լսուած, և աղօթքները էլ չեն պատասխանուած: Համարձակեցէք բնաջնջել Հայաստանը: Տեսէք, թե կրնա՞ք: Աքսորեցէք դեպի անապատները առանց հացի ու ջուրի: Այրեցէք անոնց տունն ու եկեղեցիները: Յետոյ տեսեք, թե անոնք արդեօք կրկին չեն խնդա, երգէ կամ աղօթէ: Որովհետև, երբ անոնց երկուսը աշխարհի որևէ մասում կհանդիպէ, տեսեք, թե անոնք արդեօք մի Նոր Հայաստան չեն ստեղծ է:    
Աղոթքը դա օվկիանոս է, որը դառնում է ավելի ընդարձակ, ինչքան ավելի հեռու ես լողում նրա մեջ:
Առաջ ես մտածում էի, որ մարդն այլևս չի լացում, երբ մեծանում է, բայց պարզվեց, որ հենց այդ ժամանակ է նա սկսում լացել` հասկանալով, թե ինչ է կատարվում աշխարհում:
Ամեն ճիշտ բան անմահ է։
Փնտրիր բա րինամենուրեք…
Արթնացրու առաքինությունը, ում սրտում էլ որ այն գաղտն ու տրտում թաքնվելիս լինի, աշխարհի սարսափներից ու ամոթից:
Եվ քանի ապրում ես… ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին ու տխրությանը, այլ ժպտա կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ:
Ես չեմ կարող իմ  ինքնության  մասին մտածել  հայությունից դուրս:Ես կալիֆորնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ…Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք  ծնած եք; 
Ձեր բախտ հիմա չեք կրնա հասկանալ, հետո պիտի  հասկանք… Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբոջ աշխարհ, պիտի տեսնեն շատ  գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի  հասկանան ,   որ ավելի  գեղեցիկ ու  անուշ տեղ չկա, քան  հայրենիքը:
Ես հայ եմ, և դուք գիտեք, թե ինչ դժվարին և միանգամանյան ինչ հրաշալի բան է այդ:

Աղբյուրը` haymard.am

Տարածել`
Share

You may also like...