Հայաստանցի նկարիչը ցանկանում է գիրք թողարկել Մոսկվայում

Հայաստանցի նկարիչ Վրեժ Կիրակոսյանը ցանկանում է տեղափոխվել Մոսկվա՝ բուժման նպատակով, և այնտեղ գիրք թողարկել, հայտնում է Life News-ը:

Թեման շարունակելով՝ Lifehecker-ը նկատում է, որ Կիրակոսյանն այն բանի փայլուն օրինակն է, թե անգամ ամենածանր հիվանդ մարդն ինչպես կարող է գումար վաստակել, սիրելի հայր և ամուսին լինել:

Գիրքը կոչվում է «Հոգին իմ նյու ոճում», պատրաստ է տպագրության և այժմ միայն գումարի է սպասում: Իսկ դրա համար դրամահավաք է հայտարարվել, որին կարելի է նպաստել հետևյալ հղումով: Գրքի տպագրության համար 200 հազար ռուբլի է հարկավոր, այժմ հավաքված է դրա տասը տոկոսը, սակայն ժամանակ կա մինչև ապրիլի վերջ:

Աղբյուրը ներկայացնում է մի հատված Վրեժի ապագա գրքից:

Տարածել`
Share

You may also like...