Հայաստանցի երեխաները Լիդիցեի 42-րդ միջազգային մանկական ցուցահանդեսում արժանացել են մրցանակների

Չեխիայի Լիդիցե քաղաքում անցկացվող Լիդիցեի 42-րդ միջազգային մանկական ցուցահանդեսում հայ երեխաներն արժանացել են մրցանակների:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Լիդիցեի վարդ» մեդալին արժանացել է Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցի սան Հասմիկը Գևորգյանը (7 տարեկան): Նույն մեդալին է արժանացել նաև ողջ դպրոցն իր սաների աշխատանքների համար:

Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում մայիսի 28-ին բացվել է 42-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը «Իմ պարտեզը, դաշտը կամ ընտանեկան գյուղատնտեսություն/հողագործություն» խորագրով, որը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը:

Բացման արարողությանը ներկա են եղել Չեխիայի պետական ատյանների պաշտոնյաներ, դիվանագիտական անձնակազմի, ինչպես նաև ՉՀ-ում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը հիմնադրվել է 1967 թվականին՝ ի հիշատակ պատերազմներում զոհված բոլոր երեխաների: Այս տարի Լիդիցեի միջազգային մանկական ցուցահանդեսին մասնակցել է 77 երկիր. ներկայացվել է 27 868 աշխատանք, մրցանակների են արժանացել են 68 երկրների 1516 աշխատանքներ: Գլխավոր մրցանակին արժանացել է ուկրաինական Դոնեցկ քաղաքի «ՄԻԳ» լուսանկարչական ստուդիան:

Տարածել`
Share

You may also like...