Հայաստանում տեղի կունենա Գրական տապան 2016» փառատոնը

lratvakan.am-ը գրում է՝

Գրականության ոլորտի ներկայացուցիչները աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը կմասնակցեն «Գրական տապան 2016» փառատոնին: Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնը կազմակերպվում է 2001 թվականից Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Գրական տապան»-ի շրջանակում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր ու մի շարք այլ միջոցառումներ:
Փառատոնն իր առջև նպատակ է դրել սերտացնել հայ և արտասահմանյան գրողների միջև համագործակցությունը, ինչպես նաև ծանոթացնել ընթերցողներին ժամանակակից հեղինակների ստեղծագործություններին:

Տարածել`
Share

You may also like...