Հայաստանում Սոս Սարգսյանի հիմնադրած թատրոնը կկոչեն նրա անունով

Virage Logici kazmakerpac das@ntac@ YSU IT kentronum. Das@ntacin hetevum er Virag logici poxtnoren Yervand Zoryan@

Հայաստանում Սոս Սարգսյանի հիմնադրած «Համազգային» թատրոնը կկոչեն նրա անունով: Կառավարությունն այս մասին որոշում է կայացրել իր այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի նիստում:

Սիրված դերասան Սոս Սարգսյանը «Համազգային» թատրոնը հիմնել է 1991 թվականին եւ 1990-ականների ծանր տարիներին մեծ ջանքեր է գործադրել այն կայացնելու համար: 2000 թվականից թատրոնում սկսել են աշխատել Սոս Սարգսյանի աշակերտները, որոնք շարունակել են վարպետի գործը:

Հայաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը մահացել է 2013 թվականին: Նա հայ հանդիսատեսի սերը գրավել է նկարահանվելով այնպիսի ֆիլմերում, որոնցից են «Ձորի Միրոն», Նվագախմբի տղաները», «Մենք ենք մեր սարերը», «Եռանկյունին» եւ այլն: Իսկ ԽՍՀՄ հանդիսատեսը Սոս Սարգսյանին հիշում է Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմից:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայաստանում Սոս Սարգսյանի հիմնադրած թատրոնը կկոչեն նրա անունով”

Leave a Reply

Your email address will not be published.