Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը ներկայացրեց Տիչիատի-Մելիքյան դուետի համերգը

Հայաստանում Շվեդիայի դեսպանությանը Գաֆէսճեան կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում, դեկտեմբերի 4-ին երեւանյան ունկնդրին է ներկայացրել աշխարհահռչակ երաժիշտներ` ջութակահար Հյուգո Տիչիատիի եւ դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը, որտեղ հնչեցին հայ եւ շվեդ կոմպոզիտորների` մասնավորապես Բո Լինդեի, Վիլհելմ Պետերսոն Բերգերի, Թոր Օլինի, Ալբերտ Շնելձերի, Հարություն Դելլալյանի, Տաթեւ Ամիրյանի եւ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:

«Հայ ունկնդրի առջեւ արդեն երկրորդ անգամ է, ինչ ելույթ է ունենում Տիչիատի-Մելիքյան դուետը, որը մինչ այսօր հանդիսատեսի վառ հիշողություններում է: Առաջին անգամ Հյուգոն Երեւան ժամանեց 2010թ. «Ազգային պատկերասրահ» փառատոնի հրավերով եւ այդ փայլուն համերգից հետո, մենք երկար աշխատում էինք, որպեսզի եւս մեկ անգամ այս երկու հրաշալի կատարողներին ներկայացնենք հայ բեմի վրա: Ուրախ եմ, որ Հայաստանում Շվեդիայի դեսպան, Պն. Մարթեն Էհնբերգը մեծ ոգեւորությամբ ընդունեց այս գաղափարը եւ բարձր մակարդակով կազմակերպեց այս վիրտուոզ երաժիշտների բեմելը Երեւանում: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նաեւ Գաֆէսճեան արվեսի կենտրոնին` դահլիճը սիրով տրամադրելու առիթով»,- նշեց դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը:

Նշենք, որ Տիչիատի-Մելիքյան դուետը բազմիցս հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում` ներկայացնելով ինչպես հայ, շվեդ, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների ստեղծագործություններ: Վերջին տարիներին դուետի նվագացանկում են 20-րդ դարի եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ դուետը ներկայացնում են են ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնները` Pharos (Նիկոսիա, Կիպրոս), O|MODERNT (Ստոկհոլմ, Շվեդիա) եւ այլն:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը ներկայացրեց Տիչիատի-Մելիքյան դուետի համերգը”

Leave a Reply

Your email address will not be published.