Հայաստանում նշում են Խաչվերացը

Խաչվերացը Խաչին նվիրված տոներից ամենակարեւորն է, որովհետեւ նվիրված է գերությունից Աստծո Խաչի վերադարձի եւ փառաբանության հիշատակին: Հայ առաքելական եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ի ընթացքում ընկած կիրակի:

Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնի անվանումը՝ Խաչվերաց:

Խաչվերացը հինգ տաղավար, այսինքն՝ մեծ տոներից վերջինն է, որը պետք է նշել որպես մեծ տոն: Խաչը մահվան գործիքից վերածվեց փրկության նշանի, որի վրա թափվեց Տիրոջ փրկչական Արյունը եւ մեզ փրկություն շնորհվեց:

Հայ Եկեղեցու ծիսակարգով, տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի բոլոր եկեղեցիներում մատուցվում է Մեռելոց հիշատակի Սուրբ Պատարագ:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայաստանում նշում են Խաչվերացը”

Leave a Reply

Your email address will not be published.