Հայաստանում մեկնարկեց «Գերմաներենի օրեր» ծրագիրը

Հայաստանում սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 3-ը տեղի կուենա «Գերմաներենի օրեր» ծրագիրը, որի ընթացքում տեղի կունենա տարբեր միջոցառումներ: Այս առիթով լրագրողների հետ հանդիպում ունեցան Հայաստանում Գերմանիայի և Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպաններ Մաթիաս Քիսլերը և Լուկաս Գասսերը, ինչպես նաև  Հայաստանում Ավստրիայի դեսպանության ներկայացուցիչը: «Այս շաբաթների  ընթացքում  կիրականացվի 23 միջոցառում: Մերծրագիրը հանգեցած է Գյոթեի ինստիտուտիավստրիական գրադարանի և այլմշակութային կենտրոնների ներկայացուցիչների շնորհիվ: Միջոցառումներըկեզրափակվեն  հոկտեմբերի 3-ին Գերամանիայի վերամիավորման օրըՎիեննայի  ևՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով»,- նշեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը:

 Հանդիպմանը ցուցադրվեց Գերմանիայի դեսպանության պատվերով պատրաստված` գերմաներենը որպես օտար լեզու գովազդող հոլովակը: Դեսպանը նշեց, որ իրենք կփորձեն տարածել այն գերմաներենը քարոզելու նպատակով:

Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերն ընդգծեց, որ, գերմաներենը մշակութային լեզու է: «Երբ գերմանախոս շվեյցարացին գիրք է գրում, այն ընթերցում են ոչ միայնշվեյցարացիներն, այլև գերմանացիները: Միջոցառումների ընթացքում մենքկներկայացնենք  «Հայդի» հանրահայտ մանկական ստեղծագործության հիման վրանկարահանված ֆիլմը»,- ասաց դեսպանը:

«Ավստրիական միջոցառումների մեկնարկը կտրվի Բրյուսովի անվան լեզվաբանականհամալսարանում: Ընթերցանություն կիրականացնեն տարբեր ստեղծագործողներ:Նարեկացի կենտրոնում  Մխիթարյան միաբանների գրատպության վերաբերյալդասախսություն կլինի: Ծրագիրը հագեցած է և մենք շատ ուրախ ենք մերմասնակցության համար»,-ընդգծեց Հայաստանում Ավստրիայի դեսպանության ներկայացուցիչ Մորից Լենգլախները:

«Գերմաներենի օրեր» նախագիծն առաջին անգամ է իրականացվում Հայաստանում, սակայն կազմակերպիչնեըն հույս են հայտնում, որ այն շարունակական կլինի:

Տարածել`
Share

You may also like...