Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնը

Հոկտեմբերի 13-ից 17-ը Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնը, որը նվիրված է երիտասարդության և սիրո թեմային:

Ճապոնիայի դեսպանատան մամուլի ծառայության մշակույթի բաժնի փոխանցմամբ՝ փառատոնի շրջանակներում Երևան, Վանաձոր և Էջմիածին քաղաքներում կցուցադրվեն կինոքննադատների և հանդիսատեսի կողմից բարձր գնահատականի արժանացած ութ ֆիլմեր:

 

 Նյութի աղբյուր` Panorama.am
Տարածել`
Share

You may also like...